Բազմասեր Առաքելյանը կլքի՞ ԲՀԿ-ն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բավականին զգուշավոր են և փորձում են խույս տալ լրագրողներից ու հրաժարվում են պատասխանել հարցերի:

Կուսակցությունը լքելու մտադրության վերաբերյալ տարածված լուրերը ոչ հերքեց, ոչ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

Խմբակցության անդամ, ՄԻԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը խորհուրդ տվեց հարցերն ուղղել «տեղեկատվական աղբյուրներին» ու հորդորեց «նման տեղեկատվություն» չտարածել:

Իսկ ԲՀԿ-ի շարքերն արդեն լքած պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) հայտարարեց, թե ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացների պատճառներն արդեն 15 օր է, ինչ հայտնի են բոլորին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս