Կեցցե՛ քաղաքագիտական վերլուծությունը

«Հայկական Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում հարցազրույց է ներկայացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ, որը ամբողջովին «տեղավորվում է» քաղաքագիտական վերլուծության շրջանակներում: Թերթը գրում է.

«ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ մեր զրույցնեաւմ նշում էին, որ չեն ցանկանամ մեկնաբանել եւ գնահատական տալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր– Պետրոսյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքի ելույթին։

Սրանցից ոմանք, սակայն, չխուսափեցին խոսել հանրահավաքի ու Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, իհարկե՝ ոչ դրական իմաստով։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, եւ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար են վերցնում։

Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին.

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը։

– Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու։

– Երբվանի՞ց չցանկացաք այլեւս մեկնաբանել Տեր-Պետրոսյանին։

– Իր հայտնի սրտի պարտքից հետո։

– Համաձայն չե՞ք Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել։

– Իհարկե համաձայն չեմ։ ԲՀԿ– ին էլ եմ ես տեսնում ընդդիմադիր դաշտում։

– ՀԱԿ նախագահին այլեւս չե՞ք համարում ԲՀԿ-ին գործընկեր։

-Իսկ մենք իրեն համարո՞ւմ ենք մեզ գործընկեր։ Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում, դա իմ կարծիքն է։

– Ի՞նչը փոխվեց, որ սկսեցիք նրան այլեւս գործընկեր չհամարել։

– Առաջին նախագահը կարող է իր կարծիքները ունենալ, բայց մենք էլ կարող ենք մերը ունենալ։ Ո՞վ է ասել, որ մոտեցումները պետք է միակերպ լինեն։ Իր ելույթները արդեն ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե այլ ուժերի է մեղադրել, դիմեք այլ ուժերի ներկայացուցիչներին։

– ՀԱԿ-ի հետ համագործակցություն այլեւս չի՞ լինելու, դուք դա բացառո՞ւմ եք։

– Այո, ես, համենայնդեպս, բացառում եմ։

– Ինչո՞ւ։

– Դա իմ կարծիքն է։

– Այսինքն՝ ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է մնալ ընդդիմադիր դաշտում։

– Կարծում եմ՝ այո, մնալու է։ Բայց թե ի՞նչ ձեւակերպումներով, մոտեցումներով ու նպատակներով դա կերեւա մեր համագումարի ժամանակ։ Չշտապենք։ Իսկ Տեր– Պետրոսյանի մասով այլեւս ես չեմ ուզում մեկնաբանություններ անել, դա ինձ չի հետաքրքրամ։

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, եւս
պատասխանեց մեր հարցերին.

– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատհք Տեր-Պետրոսյանի ելույթը։

– Չեմ լսել։ Ինչո՞ւ։

– Անկեղծ ասած չի հետաքրքրում։

– Իսկ հոկտեմբերյան հանրահավաքների ժամանակ, երբ Տեր– Պեւոոոսյանը ելույթ էր ունենում, հետաքրքրո՞ւմ էր, թե ոչ։

– Դա իր հանրահավաքներն ու ելույթները չէին, դա մեր հանրահավաքներն ու ելույթներն էին։

– Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել։ Համաձայն չե՞ք այս մտքի հետ։

– Մեր համագումարին հաշված օրեր են մնացել, կգա օրը, կասենք, կլսեք, կիմանաք։ Կիմանաք իրենք մենա՞կ են ընդդիմադիր, թե՞ ուրիշ ուժեր էլ կան։

– ՀԱԿ-ին ձեզ գործընկեր այլեւս չե՞ք համարում։

– ճիշտն ասած ոչ, չեմ համարում…»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս