Նախքան նիստի սկսվելը լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասվում նիստում: «Էհ, ախմախ-ախմախ մի խոսա»,- ասաց գեներալն ու մտավ շենք:
«Այսօր մեր եկեղեցիներում պատարագ էր՝ նվիրված Ավարայրի ճակատամարտում նահատակված «Վարդանանց». փա՜ռք Աստծո՝ առանց… քաղաքական խաղերի (ուզում էի ասել՝ «ռեժիմի»)… Ինչպես այսօր, այդպես էլ ապրիլի 23-24-ին բոլորս պետք է աղոթենք հանուն Աստծո, հանուն Հայրենիքի նահատակվածների հոգու հանգստության համար, խնդրենք նրանց բարեխոսությունը Հիսուսին՝ Հայրենիքի և մեր հոգու փրկության համար… Փոխարենը հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ. մեր պապերի ապրած ողբերգությունը, զոհաբերությունը, ինչպես Քրիստոս՝ հանուն մեզ, մարդկանց ներկայիս նեղություններն ու դժգոհությունները չի կարելի օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու, և ամեն գնով՝ «նպատակը արդարացնում է միջոցը» սատանայական կարգախոսով, իշխանության տիրանալու համար. դա բարոյական չէ, Աստծուց չէ. չարից է…»:
Այցելելով Վլադիմիր Գասպարյանին, Ծառուկյանը, փաստորեն, ցույց է տալիս, որ նրա հրաժարականը պահանջել գոնե ԲՀԿ-ն չի պատրաստվում:
«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն դադարեցրել է աշխատանքը: Խնդիրը ժամանակավոր է: Այսպես վստահեցրել է ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ըստ նրա, իրենք աշխատում են արտերկրից ստացվող պատվերներով:
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար:
Վկայի ցուցմունքում մասնավորապես նշված էր, որ մինչև իր վրա կրակելը կրակոցի ձայն է լսել, չի հիշում կոկրետ քանի հատ, ինչից հետո «դուռը բացեց և զենքը պահելով փորիս՝ կրակեց»: Ցուցմունքում նաև նշված էր, որ լեզվակռվի ընթացքում ինչ-որ մեկն ասել է, որ կին, երեխա կա: «Այսինքն՝ եթե ընդունենք, որ սա Վալերիկ Հովհաննիսյանի ցուցմունքն է, ապա դրանում տեղեկություն կա, որ մեքենայի մեջ փորին պահած է եղել զենքը, այսինքն՝ ըստ էության, դեպի ներքև»,- ասաց Երեմ Սարգսյանը:
2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է:
Նարեկը կապ չունի դրա հետ։ Շատ քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ, որ դա մի տեսագրություն է, որտեղ հստակ ֆիքսվում է, որ տվյալ մեքենան մեր բակից սկսած՝ հետևել է մեզ։ Հստակ ֆիքսված են այդ մեքենան և դրա պետհամարանիշները։ Մենք նույնիսկ կասկած չենք ունեցել, չենք նկատել, բայց զուտ պատահականորեն, երևի Աստծո կամոք, այդ տեսագրությունը կա։ Այդ հանցագործներն իրենք էլ չէին կարող հաշվարկել դա։ Դա եղել է իրենց հաշվարկից դուրս։
Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
«Մեր իշխանությունների կողմից արդեն մոտավորապես 4-5 տարի է ոչ մի քայլ չի կատարվում դեպի ժողովրդի կողմը, չի բացառվում նաև այս դեպքը, որը գոնե նրանց պետք է սթափության կոչ աներ, և լինեին ժողովրդի կողքին, պահանջատեր լինեին, զուտ ազգային արժանապատվության առումով, քանի որ օտարերկրացին, որը միջազգային պայմանագրերի համաձայն՝ պարտավորված էր պահպանել Հայաստանի սահմանները ու ժողովրդի խաղաղությունը, այս դեպքում սպանել է մի ամբողջ ընտանիքի՝ գիշերը քնած վիճակում»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանը:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին ևս մեկ հայտ է ներկայացվել: ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը փետրվարի 11-ի ժամը 18:00-ի դրությամբ: Դ
Եթե նախկինում մատակարարումների ընդլայնմանը խոչընդոտում էին տարատեսակ արգելքները, ապա Միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելուց հետո դրանք հասցվել են նվազագույնի:
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նշված գործընթացների պարզեցումը և հանձնարարել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը:
Որոշ քրեականների, այդ թվում՝ մարդասպանության համար մեկ դատապարտվածի, հանել են Շուշիի բանտից, այնուհետև նորից բանտ են տարել: Բերձորյան ջարդին մասնակցելու դիմաց այդ դատապարտյալներին համաներում են խոստացել»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, տեփանավանում, Արթիկում, Գավառում, Նոյեմբերյանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Հիմա Ռուսաստանի «գլուխը խառն է» Ուկրաինայով, և Հայաստանի իշխանությունները երևի չեն ցանկանում կամ չեն համարձակվում շեղել Պուտինին՝ ճշտելու համար, թե որն է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների «թույլատրելի» սահմանը:
Թուրքիան չի փնտրում TANAP գազատարի նախագծին այլընտրանք:
Հայ ժողովրդի մասին մտածի, Արթուր: Ո՞նց այս ամենի տակից դուրս գանք, Արթուր: Ժիրոյին փնովելուց ցավ չզգացի՞ր, Արթուր: Արժե՞, գտնում ես, մեր մարտական ուղիները իր բոլոր մանրուքներով բերենք մեջտեղ: Քանի՞ անգամ ենք քեզ փրկել տարբեր խարդավանքներից ու անգամ մահացու վտանգներից, քեզ փրկումների քանիսի՞ն է մասնակցել Ժիրոն: Երեսո՞վ ես տալիս 2 գրոշը քո գրպանից: Նորից փորձում ես փորփրե՞լ, Արթուր: Չե՞ս տեսնում, որ պետք չէ, Արթուր:
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողությունն օրերս բացահայտվել է և գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար:
Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Յացենյուկը հավելել է, որ նոր ծրագրի նպատակների թվում են մտնում նաև բանկային համակարգի ու արժույթի փոխարժեքի կայունացումը, Ուկրաինայի հանդեպ վստահության վերականգնումը:
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը հրաշալի միջոց է օրգանիզմը մաքրելու և դետոքսիկացիայի համար: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք օգտակար են սրտանոթային և մարսողական համակարգի համար: fitfoodhouse.net-ը ներկայացնում է այդ հրաշք ըմպելիքը:
Թուրքիայի նախագահը վերածվել է փադիշահի:
Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր: Այդ որոշումը սոցիալական քայլ է՝ ուղղված հիվանդի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելուն: