
Մահացել է լեգենդար Ջերրի Թարխանյանը (Jerry Tarkanian)

Քիչ առաջ ամերիկյան բասկետբոլի լեգենդար հայազգի մարզիչ Ջերրի Թարխանյանի ընտանիքն արևմտյան լրատվամիջոցներին հայտնեց, որ 84-ամյա նախկին մարզիչը մահացել է ամերիկյան հիվանդանոցներից մեկում:
Մեր հայրենակցի անվան հետ է կապված բասկետբոլային մի ամբողջ դարաշրջան։ Նա բասկետբոլի աշխարհում համարվում է կենդանի լեգենդ։
2013 թվականին Ջերրի Թարխանյանն իր տեղն է զբաղեցրել ամերիկյան բասկետբոլի «Փառքի սրահում»:
Ցեղասպանության վերապրածի ընտանիքում ծնված և աղքատ կյանքով ապրած հայազգի Ջերրի Թարխանյանի անցած անսովոր ճանապարհի և կերտած փառքի մասին միջազգային մամուլում բազմաթիվ անգլալեզու հոդվածներ կան Jerry Tarkanian որոնման ներքո: 2005-ին մեր նշանավոր հայրենակիցն այցելել է Հայաստան, ինչը մեծ տպավորություն է թողել նրա վրա: