Կրծքի քաղցկեղի բուժում` առաջացման պատճառներ և կանխարգելում
Կրծքի քաղցկեղը կանանց մոտ ուռուցքի հաճախ հանդիպող տեսակ է:
Կրծքի քաղցկեղի բուժումը հետազոտողներին/գիտնականներին զբաղեցնում է արդեն հազարամյակից ավել, և ժամանակի ընթացքում չարորակ ուռուցքը արդեն դատավճիռ չէ:
Գերմանացի մասնագետների կողմից կրծքի քաղցկեղի ճիշտ ախտորոշումը, վիրահատական միջամտությամբ հեռացումն ու բուժման այլ մեթոդները, հետազոտությունն ու պրոֆիլակտիկան հաստատվել են ամբողջ աշխարհում:
Առողջ օրգանիզմի բջիջները բազմանում են միայն հարկ եղած դեպքում, բայց շատ դեպքերում տեղի է ունենում նրանց անվերահսկելի բաժանում, որը և բերում է մեծ քանակությամբ նոր հյուսվածքների կուտակման:
Եթե այդ գոյացության բջիջները շարունակում են մնալ նորմալ և առողջ գործել, ուռուցքի հյուսվածքները բարորակ են հանդիսանում, իսկ եթե փոխվում է նրանց ֆիզիոլոգիան, մորֆոլոգիան և կորչում է առողջ բջիջների հատկությունները, այդ դեպքում ուռուցքը դառնում է չարորակ:
Աճելով շրջակա հյուսվածքի մեջ և ոչնչացնեով այն, այդ բջիջները կարող են ներթափանցել արյունատար անոթներ և լիմֆատիկ ծորաններ, որով և փոխանցվում են օրգանիզմի այլ հատվածներ` իրենց հերթին առաջացնելով մետաստազներ (երկրորդային ուռուցքներ):
Հարկ է նաև նշել, որ վերջին շրջանում կրծքի քաղցկեղը հաճախ է հայտնաբերվում նաև տղամարդկանց մոտ:
Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառները
Ռիսկի հիմնական գործոն ընդունված է համարել տարիքը, ժառանգականությունը, հորմոնալ գործոնները, օրգանիզմում այլ խրոնիկ հիվանդության առկայությունը, ինչպես նաև սնվելու առանձնահատկություններն ու ապրելակերպը: Կրծքի ուռուցքի առաջացման ռիսկն ավելանում է 40-անց մարդկանց մոտ, հատկաես մենոպաուզայի ընթացքում, երբ օրգանիզմում տեղի են ունենում անդառնալի հորմոնալ փոփոխություններ, և ավելի է աճում յուրաքանչյուր տասնամյակ:
Քաղցկեղի նշանները
Հիվանդության նախնական փուլում, սովորաբար, ցավի զգացողություն կամ անհարմարություն չի զգացվում, այդ իսկ պատճառով կրծքի քաղցկեղի հաջող բուժումը կանխորոշվում է ավելի վաղ ի հայտ գալով:
• Հանգույցներ և կոշտացումներ
• Ցավոտ զգացողություններ կրծքի շրջանում
• Պտուկի ձգվածություն
• Քոր պտուկի շրջանում
• Պտուկի և լուսապսակի շրջանում մաշկի փոփոխություն
• Պտուկից հեղուկի արտահոսք (հատկապես արյունոտ)
• Ընդհանուր ախտանիշներ (օրինակ, ընդհանուր թուլության զգացողություն, ախորժակի կորուստ, քաշի կորուստ)
• Կրծքի ուրվագծի փոփոխություն (օրինակ, մաշկի հատվածների կնճռոտում և այլն)
Ուռուցքի ախտորոշում նախնական փուլում.
Հաճախ կրծքի ուռուցքը զարգացման շրջանում ընթանում է առանց ախտանիշների: Հենց այդ պատճառով էլ գերմանացի մասնագետնեը խորհուրդ են տալիս անցնել կանոնավոր բուժ. զննում ոչ ավելի ուշ քան տարին մեկ: Չնայած, կրծքի քաղցկեղով ախտահարվելու ռիսկը տարիքի հետ ավելանում է, հիվանդանալ կարող են և երիտասարդ կանայք: Ցանկացած տարիքում շատ կարևոր է հետևել կրծքագեղձի փոփոխություններին: