«Դեռ պարզ չէ` ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ինչ անվանում կունենա». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

«Դեռ պարզ չէ` ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ինչ անվանում կունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Նա նշեց, որ կողմերն ակտիվ աշխատում են  հետագա հարաբերությունների ձևաչափը, համաձայնագիրը հստակեցնելու ուղղությամբ: Սակայն, դեսպանի խոսքով`դեռ պարզ չէ, թե ինչ անվանում կունենա այդ փաստաթուղթը: «Փորձագետների մակարդակով բազում հանդիպումներ են տեղի ունեցել և՛ Երևանում, և՛ Բրյուսելում: Հստակ պատկերացում կա՝ գնալ Ռիգա և հայտարարություն կլինի այնտեղ կամ մեկ այլ փաստաթուղթ: Գուցե լինի հայտարարություն այն մասին, թե ինչ համաձայնագրի վրա են աշխատելու ՀՀ-ն ու ԵՄ-ն ապագայում, բայց այս պահի դրությամբ հայտնի չէ»,- ասաց դեսպանը:

 

Տեսանյութեր

Լրահոս