Բաժիններ՝

Սպիտակ տան մոտ հայտնաբերվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք. աղբյուր

ABC News-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան հարևանությամբ ընկած տարածքում հայտնաբերվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն այսօր հայտարարել է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցներն առգրավել են այդ սարքը: Նախնական տվյալներով՝ ԱԹՍ-ը սպառնալիք չի ներկայացնում շինությունում գտնվածների համար:

Ներկայումս Գաղտնի ծառայության աշխատակիցներն ուսումնասիրում են այն: Սպիտակ տան շուրջ հաստատվել է անվտանգության գոտի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ Միշելի հետ հունվարի 25-ից պետական այցով գտնվում է Հնդկաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031