
Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է երեք զինծառայողի կորուստը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է, որ վերջին օրերին ԼՂՀ-ի հետ սահմանին ու հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ընդհարումների ժամանակ զոհվել է երեք զինծառայող:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է նաև վիրավոր զինծառայողների մասին՝ մանրամասնելով, որ այդ կորուստները գրանցվել են «հայկական դիվերսիաները հետ մղելիս»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալով:
Սրանից առաջ ադրբեջանական մամուլը հայտնել էր երեք զինծառայողի զոհվելու և երկու զինծառայողի վիրավորվելու մասին: