Ադրբեջանական մամուլը հայտնել է երեք զինծառայողի զոհվելու մասին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Գետաբեկի շրջանում զոհվել է ադրբեջանցի 3 զինծառայող: Այս մասին սոցցանցերում գրում են բլոգերները: Առկա տեղեկատվության համաձայն՝ նրանք զոհվել են ադրբեջանական բլինդաժում գտնվելիս:

Հայտնի են դարձել զոհված զինծառայողների անունները՝ Էլշան Էֆենդիև, ենթասպա Սանան Աղաև և Վուղար Գասիմով: Բացի այդ, վիրավորվել են կապիտան Իլգար Ասադովը և ենթասպա Անար Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս