
Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորելու ազատություն. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը որակել է որպես «լուրջ սադրանք». «Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորելու ազատություն: Մենք չենք կարող թույլ տալ վիրավորել մարգարեին: Մարգարեին վիրավորելը խոսքի ազատություն չէ»:
Դավութօղլուն հայտարարել է, որ նախորդ տարի Գերմանիայում հարձակման է ենթարկվել ավելի քան 90 մզկիթ, իսկ վերջին 1-2 ամսում՝ տասնյակ մզկիթներ: Դավութօղլուն դատապարտել է այդ հարձակումները, ինչպես նաև քննադատել է ահաբեկիչներին՝ ընդգծելով, որ Թուրքիան դեմ է ահաբեկչությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է կատարվել այն: