Բաժիններ՝

Իսլամ Կարիմովը հերթական անգամ առաջադրվել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Կարիմովը հերթական անգամ առաջադրվել է երկրի նախագահական ընտրություններում, որոնք անցկացվելու են մարտի 29-ին: Այս մասին նշված է Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ 76-ամյա Կարիմովի թեկնածությունը հաստատվել է, նա առաջադրվել է նախօրեին տեղի ունեցած կուսակցության համագումարում: Ուզբեկստանում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2007 թվականին, որի արդյունքներով նա 7 տարով ընտրվել էր երկրի նախագահ: Կարիմովն Ուզբեկստանը ղեկավարում է 1989 թվականից:

Ներկա դրությամբ Ուզբեկստանի նախագահի լիազորությունների ժամկետը սահմանափակվել է հնգամյա ժամկետով: Ուզբեկստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուների առաջադրումը մեկնարկում է ընտրություններից 65 օր առաջ և տևում է 20 օր: Առայժմ միակ թեկնածուն Իսլամ Կարիմովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս