Բաժիններ՝

Համակարգչի առաջին նախատիպը ստեղծվել է 18-րդ դարում (տեսանյութ, լուսանկարներ)

1770-ականների սկզբին շվեյցարացի ժամագործ Պյեռ Ժակե-Դրոն (Pierre Jaquet-Droz) նախագծեց իր ժամանակի համար աննախադեպ մի բան: Վարպետը ծրագրավորված ռոբոտ ստեղծեց` փոքրիկ տղա-գրողի տեսքով, որն ունակ էր  փետուրե գրչով գրել մինչև 40 նիշ բառեր ու նախադասություններ: Ժամագործն իր ստեղծագործությունն անվանեց «Կոլիգրաֆ»:

Պյեռ Ժակե-Դրոյի «գրող տղան»

u0-weu-d1-7fd921f05a944422ae3f647a0bff6720^pimgpsh_fullsize_distr

Jaquet-Droz-automaton-exhibit-5

Կարդացեք նաև

Սարքի արտաքին տեսքը բավականին պարզ է. փոքրիկ բոբիկ տղան` նստած  փայտե սեղանի դիմաց, բռնել է գրիչ: Նրան շատ հեշտ կարելի է շփոթել տիկնիկի հետ: Բայց ներսում թաքնված է ինժեներական մտքի իսկական հրաշք: 6000 շարժվող մասերը ներդաշնակորեն աշխատում են` գործողության դնելով գրող մեխանիզմը:

«Կոլիգրաֆը» ոչ միայն բառեր է մուտքագրում, այլև գրելու ընթացքում շարժում է գլուխն ու աչքերը, թանաքամանի մեջ է մտցնում փետուրե գրիչը, այն թափ է տալիս, որպեսզի չլղոզվի թանաքը: Իսկ շարժվող աչքերը թույլ են տալիս նրան նայել գրվող տեքստին:

Կան կարծիքներ, որ «գրող տղան» համակարգչի առաջին նախատիպն է աշխարհում, քանի որ առաջին ծրագրավորված մեքենան է:

Automates-Jaquet-Droz-p1030495

automates-dessinateur-mecan

jacquet-droz-androids-2

hqdefault

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս