Բաժիններ՝

Փոխիր կյանքդ ընդամենը 20 րոպեում

Կարելի՞ է փոխել կյանքը` ծախսելով քիչ ժամանակ: Այո’: 5sfer.com-ն առաջարկում է 8 ոսկե կանոններ, որոնք պահանջում են օրական ընդամենը 20 րոպե, բայց անկասկած կհարստացնեն ձեր կյանքը: Սա հրաշալի միջոց է՝ սկսել մի բան անել, պայքարել ծուլության դեմ և բարձրացնել մոտիվացիան:

Կանոն 1

Ով օրվա ընթացքում 20 րոպե սպորտով է զբաղվում, առողջության մասին մտածելու կարիք չունի: Գտիր քո մարմնին հարմար վարժություններ, թեկուզ շատ հեշտ, և սիրածդ երգերի տակ մարզվիր, հեծանիվ քշիր կամ վազք կազմակերպիր: Մշտապես այդպես անելով` շուտով ընդհանրապես կմոռանաս, թե ինչ են թուլությունն ու հիվանդությունները:

Կանոն 2

Կարդացեք նաև

Ով իր տան մաքրությանը տրամադրում է օրական 20 րոպե, նա չի մտածի թափթփված վիճակի մասին: Այո, մեզնից շատերը սովորել են շաբաթը մեկ կամ նույնիսկ ավելի ուշ տան մաքրությունն անել: Բայց եթե դուք փորձեք միշտ հետևել սենյակների մաքրությանը, ամեն օր մաքրեք հատակն ու դարակները, կարող եք մոռանալ երկարատև ու տանջալից մաքրություն անելու մասին, որը խլում է ձեր հանգստյան օրվա մի քանի ժամը:

Կանոն 3

Ով օրվա ընթացքում 20 րոպե հատկացնում է կենտրոնացման բարելավմանը, նա ստեղծագործական ճգնաժամի մասին չի անհանգստանա: Համացանցում կարելի է գտնել ուշադրությունը կենտրոնացնելու համար նախատեսված տարբեր վարժություններ: Ճաշի ժամին կամ առավոտյան 20 րոպե հատկացրեք ինչ-որ բանի վրա կենտրոնանալուն և մի շեղվեք մանրուքներից:

Կանոն 4

Ով օրվա ընթացքում 20 րոպե ժամանակ է գտնում, որպեսզի լսի իր կնոջ կամ ամուսնու գործերի մասին, չի անհանգստանա հարաբերություններում խնդիրներ ունենալու մասին: Ուշադրությունն ամենաթանկն է, որ կարող է տալ մի մարդը մյուսին: Յուրաքանչյուրին հարկավոր է, որ իրեն ոչ միայն լսեն, այլև հասկանան: Երեկոյան ժամանակ հատկացրեք սիրելի մարդու հետ խոսակցությանը, որի ընթացքում և՛ նա, և՛ դուք կարող եք կիսվել միմյանց հետ ու թեթևացնել ձեր սիրտը:

Կանոն 5

Ով օրվա ընթացքում 20 րոպե տրամադրում է ինքն իրեն լսելուն և անձնական գրառումներ անելուն, գաղափարների պակաս երբեք չի զգա: Արարիչը մեզ ստեղծել է Իր պատկերով, դրա համար ստեղծելու ցանկությունը մեր մեջ դրված է ծնված օրվանից: Օրվա ընթացքում 20 րոպե հատկացրեք, որպեսզի ձեր գաղափարները համակարգեք ու գրառեք: Հավատացեք, ձեր ֆանտազիաները կարող են շատ օգտակար դուրս գալ ու բերել մեծ հաջողություններ:

Կանոն 6

Ով օրվա ընթացքում 20 րոպե աշխատում է եկամտի աղբյուր ստեղծելու վրա, նա իր ֆինանսական ապահովության մասին անհանգստանալու կարիք չունի: Դա սերմնացանության նման մի բան է: Որքան շատ սերմեր ցանես, այնքան մեծ կլինի պտուղ ստանալու հավանականությունը: Հետևաբար` մի ափսոսեք և  հատկացրեք ժամանակ` նոր աղբյուրների մասին մտածելու, և գումար` դրանք իրագործելու համար:

Կանոն 7

Ով 20 րոպե հատկացնում է հանգստին, նա չի վախենում ծանրաբեռնվածությունից և գերհոգնածությունից: Ներկայիս արագընթաց ռիթմի պատճառով շատերին խորթացել է ուղղակի կանգ առնելու ու տվյալ պահը վայելելու հաճույքը: Կանգ առ հենց այսօր: Գոնե 20 րոպեով անջատիր բոլոր հեռախոսներն ու սարքավորումները և ուղղակի վայելիր զբոսնելու հաճույքը: Կամ երեկոյան զբաղվիր սիրածդ գործով` մոռանալով բոլոր հոգսերն ու խնդիրները:

Կանոն 8

Ով օրվա ընթացքում գոնե 20 րոպե օգտակար գիրք է կարդում, նա չի մտածի, թե ինչպես դառնա փորձագետ: Բոլոր հաջողակ առաջնորդներն ունեն միևնույն որակը. նրանք մշտապես կարդում են: Գիրքը հրաշալի գործիք է քո ներքին որակները բարձրացնելու ու հոգևոր պոտենցիալդ մեծացնելու համար: Այն հիասքանչ ներդրում է քո աճման մեջ: Օրական կարդա գոնե 5-10 էջ և մտածիր դրա շուրջ: Նոր գաղափարներն ու կյանքի մասին հայացքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս