Նեթանյահուն Ֆրանսիայի հրեաներին կոչ է արել վերադառնալ Իսրայել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Ֆրանսիայի հրեական անդամներին` առաջարկելով մշտական բնակության հենքով ժամանել Իսրայել: Նեթանյահուն խոստացել է հայրենադարձներին աջակցել պետական մակարդակով.
«Իսրայել պետությունն ուղղակի վայր չէ, ուր դուք դիմում եք աղոթքի ժամանակ: Իսրայել պետությունը ձեր տունն է: Իսրայել գաղթել ցանկացող բոլոր հրեաներին այստեղ սպասվում է մեծ ընդունելություն: Մենք ձեզ կօգնենք հարմարվել մեր երկրում, որը նաև ձեր երկիրն է»:
Նեթանյահուն այս հայտարարությունն արել է Փարիզի խանութներից մեկում պատանդներ վերցնելու աղետից հետո: Շենքի գրոհի ժամանակ զոհվել է չորս մարդ: Իսրայելի ներգաղթի նախարարության նախնական տվյալներով` նախորդ տարի հրեաների ներգաղթը հասել է պատմական մաքսիմումի:
Մշտական բնակության համար Իսրայել է ժամանել 26.500 մարդ, որոնցից գրեթե 7000-ը բաժին է ընկել Ֆրանսիային, որն էլ այդ ցուցանիշով առաջատար է: Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղից հրեաների ներգաղթը տարվա ընթացքում աճել է մի քանի անգամ: