Բաժիններ՝

Մերկելը հունվարի 11-ին Փարիզում կհանդիպի Պորոշենկոյի հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ նրան հայտնել է Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատողականներին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն Մերկելին հայտնել է հակամարտության կտրուկ էսկալացիայի և զինյալների կողմից հրադադարի ռեժիմը չպահպանելու մասին: Պորոշենկոն ընդգծել է, որ զինյալների մոտ  կտրուկ ավելացել է ռազմական տեխնիկան ու ժամանակակից սպառազինությունը, որոնք ստացվել են ռուսական սահմանից:

Պորոշենկոյի խոսքերով` Ուկրաինայում խաղաղություն կարող է տիրել միայն սահմանների փակման, զորքերի ու ռազմական տեխնիկայի դուրս բերման, ինչպես նաև պատանդների ազատ արձակման դեպքում:

Մերկելը Պորոշենկոյի հետ պայմանավորվել է հունվարի 11-ին կարճ հանդիպում ունենալ Փարիզում, ուր նրանք կմասնակցեն Միասնության երթին` կապված հունվարի 7-9-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս