Եվրոպայի Խորհուրդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակումը հերթական անգամ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանի խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակի հետ:

Այս անգամ այդ կապակցությամբ մտահոգություն է հայտնել Եվրոպայի Խորհուրդը, որը խնդրել է հայտնել Ադրբեջանի կառավարության այդօրինակ գործողությունների պատճառն ու իրավական հիմնավորումը:

Երեկ հարցաքննվել են ռադիոկայանի Բաքվի բյուրոյի մոտ 20 աշխատակիցներ, որոնց բոլորին էլ ազատ են արձակել այն բանից հետո, ինչ նրանցից ստորագրություն են վերցրել հետաքննության գաղտնիքները չհրապարակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031