Բաժիններ՝

Եգիպտոսում վերջին 12 օրում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման 447 անդամ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսում վերջին 12 օրում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման 447 անդամ: Այս մասին նշված է Եգիպտոսի ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Դրանում նշված է, որ ձերբակալություններն իրականացվել են Եգիպտոսի տարբեր քաղաքներում, և որ ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչություններին ու զանգվածային անկարգություններին մասնակցելու» մեջ:

Միևնույն ժամանակ գլխավոր դատախազության որոշմամբ նախորդ շաբաթ ազատ է արձակվել «Մուսուլման եղբայրների» ավելի քան 150 անդամ: Բացի այդ, վերջին 12 օրվա ընթացքում անվտանգության ուժերի ձեռնարկած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել է հրազենային զենքի 2013 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031