Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն այս տարի գերազանցեց Ռոբերտ Արզումանյանին, իսկ 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին եզրափակեց լավագույն եռյակը:

Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձավ 5-րդ անգամ եւ ստացավ 4 միլիոն դրամ: Նա նման պատվի արժանացել էր նաեւ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Երեւանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը, ով այս տարի նշանակվել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Երեւանի «Բանանցի» հետ Հայաստանի չեմպիոն դարձած Ժոլտ Հոռնյակը գրավեց երկրորդ տեղը, իսկ «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը երրորդն էր: Սարգիս Հովսեփյանն Աբրահամ Խաշմանյանին է փոխարինել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Սարգիս Հովսեփյանը ներկա չէր պարգեւատրության արարողությանը, բայց կստանա 2 միլիոն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031