
Ավիավթար. 155 ուղևորով մալայզիական Airbus 320-200 ինքնաթիռն ընկել է ծովը

Մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Սումատրայի արևելյան ափին մոտ գտնվող Բելիտունգ կղզու մոտակայքում ընկել է ծովը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, տեղի ԶԼՄ-ներին հղումով, շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի, մալայզիական ինքնաթիռը կործանվել է վառելիքի սպառման պատճառով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ճավայի ծովի վրա անհետացած Airbus 320-200 օդանավում եղել է 155 ուղևոր, որի մեծ մասը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ:
Lenta.ru-ն հավելում է, որ ավիաընկերությունն արդեն սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքները:
Հայտնի է, որ ինքնաթիռի առեղծվածային անհետացումից առաջ դրա անձնակազմը թույլտվություն է խնդրել ցամաքային օդակարգավարական ծառայությունից` շարժվել ուրիշ ճանապարհով, ինչը նախապես ծրագրված չի եղել: Աղբյուրը հավելում է, որ նման խնդրանքը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակային պայմաններով` մասնավորապես ամպերի հաստ շերտով:
Թարգմանությունը` tert.am-ի: