
Մոսկվան խեղդվում է ձյան մեջ. 1 ժամում 90 վթար է գրանցվել

Մոսկվայի ճանապարհային ոստիկանությունը վերականգնել է МКАД մայրուղով երթևեկությունը, որը հինգշաբթի օրն արգելափակվել էր մեծ բեռնատար մեքենաների կուտակման պատճառով, որոնք վատ եղանակային պայմանների պատճառով թաղվել էին ձյան մեջ ու մեծ խցանումներ ստեղծել, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Հինգշաբթի Կենտրոնական Ռուսաստանում ձյուն է տեղացել, ինչի արդյունքում Մոսկվայում ու Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք հատվածներում մեքենաների խցանումներ ու վթարներ են գրանցվել:
Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 9։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մոտ 90 վթար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Բացի այդ МКАД մայրուղում բեռնատար մեքենաները, փորձելով հաղթահարել բարձրունքը, ձյան վրայով ներքև են սահել, ինչի արդյունքում բազմաթիվ վթարներ են գրանցվել: Մոսկվայում նաև պատմական ռեկորդ է գրանցվել խցանումների տևողության հետ կապված, շատ վարորդներ մեքենաների մեջ են անցկացրել ավելի քան 10 ժամ:
Թարգմանությունը՝ armlur.am-ի: