Բաժիններ՝

Աննա Խաչատրյանը` երկրորդ կեսին հանդիպելու եւ 2015-ից մյուս ակնկալիքների մասին

Bravo.am-ը գրում է. Տարիներ շարունակ Ամանորն առանձնակի ոգեւորությամբ չդիմավորելուց հետո Աննա Խաչատրյանը նախապատրաստվում է 2015 թվականի տարեմուտին` հավատալով, որ ինչպես դիմավորի, այնպես էլ կանցնի ողջ տարին: Նա գնել է նոր տոնածառ, որը զարդարել է եղբոր եւ մայրիկի հետ.

«Մեծ հաճույքով գնել եմ տոնական պարագաներ ու ձնեմարդուկներ, բայց տոնածառը հիմնականում զարդարել ենք մեր մանկության ապակե խաղալիքներով: Կախել ենք նույնիսկ հայրիկիս մանկության խաղալիքներից, որոնց շատ խնամքով ենք վերաբերվում»:

Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Նոր տարին ընտանիքի հետ կդիմավորի, որից հետո կերգի ժամանցի երկու վայրում.«Այս անգամ ինձ համար աննախադեպ է, քանի որ նախորդ տարիներին ժամը 22:00-ից տանը չեմ եղել եւ հիմնականում դիմավորել եմ ճանապարհներին«:

2014-ն Աննայի համար եղել է ճամփորդությունների տարի. այցելել է Անգլիա, Մոնտենեգրո, Խորվաթիա, Ռուսաստան, իսկ տարեվերջին` Միացյալ Նահանգներ: Նա 23 օրով մեկնել էր Լոս Անջելես` հանգստանալու եւ ընկերներին տեսնելու. “Անկեղծ ասած` հոգնել էի, որոշեցի գնալ ու մի քիչ անբանություն անել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս