
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ը և առանց պետհամարանիշի մոտոցիկլետը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարմարաշենի խճուղում` ռուսական թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՕՍ 414 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.) և առանց պետհամարանիշի մոտոցիկլետը, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը (1993 թ. ծնված Ա. Ս.-ը) և ուղևոր Ս. Վ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն