Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյանը հաղթեց առաջատարին

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյնում ընթացող մրցաշարի նախավերջին տուրում հաղթել է մինչ այդ առաջատար, գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան)։

Armchess-ի փոխանցմամբ՝ այս հաղթանակից հետո Պետրոսյանը 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ կիսում է առաջին տեղը:

Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5,5-ական, Լեւոն Բաբուջյանը եւ Մանուել Պետրոսյանը` 5-ական, Լիլիթ Գալոյանը` 4,5, Մարիա Կուրսովան` 4 միավոր:

Դեկտեմբերի 26-ին վերջին տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով խաղալու է Վլադիմիր Օնիշչուկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031