Բաժիններ՝

Սիրիայում եռամսյա ավիահարձակումների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 1100 զինյալ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայում երեք ամիս շարունակվող ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ավիահարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1171 մարդ: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայում բազավորված սիրիացի իրավապաշտպանները:

Զոհվածների մեծ մասը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն են, սակայն զոհվածների թվում կան նաև 52 քաղաքացիական անձինք, այդ թվում նաև կանայք ու երեխաներ:

Այս տարի Սիրիայի ու Իրաքի տարածքների զգալի մասը հայտնվել է իսլամականների վերահսկողության տակ: Կանխատեսվում է, որ «Իսլամական պետության» դեմ ավիահարձակումները կարող են տևել առնվազն երեք տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031