Քաղաքացու մոտից հայտնաբերվել է դեղնավուն հատիկավոր զանգված
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն, որի պայուսակի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնցից մեկի մեջ առկա էր 14.3 գրամ, իսկ մյուսի մեջ` 2.3 գրամ ընդհանուր քաշով բաց դեղնավուն հատիկավոր զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն