Բաժիններ՝

ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերապրում են «Սառը պատերազմից» հետո իրենց լրջագույն ճգնաժամը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները ներկայումս վերապրում են «Սառը պատերազմից» հետո իրենց լրջագույն ճգնաժամը.

«Դաշինքը շարունակում է Ռուսաստանին զսպելու կուրսը, քայլեր են ձեռնարկվում ռազմական պոտենցիալի ամրապնդման ու ռուսական սահմանների մոտ դաշինքի ռազմական ներկայության հետևողական ընդլայնման ուղղությամբ: Անկասկած է, որ այդօրինակ գործողությունները նպաստում են լարվածության աճին, խաթարում են Եվրաատլանտյան տարածաշրջանի կայունությունը:

Չնայած դրան՝ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է բաց պահել քաղաքական երկխոսության կապուղիները: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գործունեությունը ներկայումս միտված է տվյալ առաջադրանքի կատարմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031