
Լալայան 1/1 շենքի տանիքը փլուզվել է (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Հերթական փլուզումը Գյումրիում. Ազդարար լրատվականին այս անգամ ահազանգել էին Լալայան 1/1 շենքի բնակիչները: Փլուզվել էր շենքի կտուրը: Տանիքի փլուզման պատճառով շենքի երկու ընտանիք հայտնվել են անելաների վիճակում:
Նշենք, որ այս շենքի բնակիչները բազմիցս են բարձրաձայնել շենքի կտուրի անմխիթար վիճակի մասին: Եվ չանայծ, Գյումրի կենտրոն համատիրության աշխատակիցները կտուրը վերանորոգելու են, այդուամենայնիվ դրանով խնդիրը չի լուծվի, քանզի փլուզումից հետո բնակարանները ենթակա են կապիտալ վերանորոգման: