
Այսօր Վրաստան է ժամանում Գերմանիայի արտգործնախարարը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցը գնահատում է որպես Վրաստանին քաղաքական աջակցության ցուցաբերում ու Վրաստանին համերաշխության հայտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Նրա խոսքերով՝ Շտայնմայերն այսօր աշխատանքային այցով ժամանում է Վրաստան, ուր և հանդիպումներ է ունենալու երկրի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի հետ:
Կերեսելիձեն ընդգծել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու են օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, Վրաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև այժմեական այլ հարցեր. «ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ երկիր հանդիսացող Գերմանիայի հետ երկխոսությունն ունի մեծ նշանակություն: Այդ այցը ժամանակին ու կարևոր է»: