
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 20-ը. Ռյաբկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ քաղտնօրենների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները տեղի կունենան մինչև դեկտեմբերի 20-ը.
«Դրանք անպայմանորեն տեղի են ունենալու մինչև նոր տարի: Դրանք չեն անցկացվի Վիեննայում: Արևմտյան ամանորի հաշվարկով դեկտեմբերի 20-ից հետոն կհամարվի ուշ: Ես կարծում եմ, որ դրանք կանցկացվեն մինչև դեկտեմբերի 20-ը: Առաջիկա օրերին կհստակեցվի այդ հարցը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգվել են մինչև 2015 թվականի հունիսի վերջը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը, թեև «Վեցյակի» անդամ չէ, այնուամենայնիվ, առանցքային դեր է խաղացել Իրանի ու «Վեցյակի» միջև նոյեմբերյան բանակցությունների տապալման մեջ: