Սուրբ Ծննդյան բացիկների համար որքան գումար է ծախսել Քաղաքացիական ծառայության խորհուրդը

ՀՀ ՔԾԽ աշխատակազմի կողմից կատարված ամանորյա, ինչպես նաև ՀՀ ՔԾԽ լոգոտիպով բացիկների, պատի օրացույցների և ամփոփաթերթերի գնումների մասին որոշ լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը.

1. Նշված գնումը կատարվել է մեկ անձից` բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության` գնումների մասին օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան: Իսկ գները չեն գերազանցում ինչպես նախահաշվային, այնպես էլ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից սահմանված առավելագույն գները:

2. Կոնկրետ Սուրբ Ծննդյան բացիկների ընդհանուր արժեքը կազմում է ոչ թե 494 հազար դրամ, այլ` 184 հազար: Մյուս գնումները` կապված  ՀՀ ՔԾԽ լոգոտիպով բացիկների, պատի օրացույցների և ամփոփաթերթերի ձեռբերման հետ, կատարվել են 2015թ. ողջ տարվա ընթացքում օգտագործման համար: Ավելին` հրատարակման համար պատվիրված ամփոփաթերթերը,  որոնց ընդհանուր արժեքը կազմում է 120 հազար դրամ, (հատը` 120 դրամ), նախատեսված է քաղաքացիական ծառայողների ատեստավորման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների թեստավորման փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով և բացիկների հետ ոչ մի ընդհանուր կապ ուղղակի չունեն:

Հետևաբար ողջ 2015թ. համար ՀՀ ՔԾԽ հրատարակչական կարիքներից բխող գնումների ընդհանուր արժեքը` 494 հազար դրամ, միայն Սուրբ Ծննդյան բացիկների գնմանը վերագրելը պարզունակ լրագրողական մանիպուլյացիա է: Նույն հաջողությամբ կարելի էր ընդհանրապես ՀՀ ՔԾԽ-ի կողմից կատարվող մնացած բոլոր գնումների արժեքը ևս վերագրել բացիկների հրատարակմանը: Համոզված ենք` ակնկալվող սենսացիայի էֆեկտն ավելի մեծ կլիներ:

Քաղաքացիական ծառայության խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս