«Նա իրավունք ունի ապրելու». Առողջապահության նախարարն այցելել է առանց վերջույթների ծնված երեխային

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է առանց վերջույթների ծնված երեխային: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բժշկուհուն աշխատանքից չեն ազատել. նա է ինքն է ազատման դիմում գրել. «Նա ուղղակի ինքնուրույն դիմում է գրել և ազատվել է աշխատանքից: Այդ հարցով էլ էինք մենք հետաքրքրվել, որովհետև մեղքի բաժինը չհաստատելով՝ նման վարչական միջոց մենք թույլ չէինք տա, որ կիրառեին»:

Արմեն Մուրադյանի խոսքով՝անգամ այդ արատներով երեխան այսօր իր մյուս սոմատիկ ֆունկիցաներով առողջ է: «Նման երեխաներ աշխարհով մեկ ծնվում են: Այսօր արդեն ռեաբիլիտացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս վերջույթներին համապատասխան ձևավորել պրոթեզներ»,- ասաց Արմեն Մուրդայանը:

Նա նշեց նաև, որ չի կարծում, թե որևէ մեկն իրավունք ուներ կյանքից զրկելու երեխային միայն այն պատճառով, որ նա վերջույթ չուներ. «Նա իրավունք ունի ապրելու: Ճիշտ է՝ ծանր կյանքի որակով, բայց այդ երեխայի հեռանկարները մնացած իր բոլոր ֆունկցիաներով պարզ են, նա առողջ երեխա է, բայց ունենալու է իրականում լուրջ խնդիրներ՝ կապված իր վերջույթների պրոթեզավորման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս