Բաժիններ՝

Ռուսաստանի կառավարությունն այսօր կքննարկի քաղաքացիների մնալու կարգի մասին Հայաստանի հետ համաձայնագրի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում դիտարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որն առնչվում է մի երկրի քաղաքացիների կողմից մյուսի տարածքում մնալու կարգին:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 11-ին:

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների մնալու և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների քաղաքացիներին ազատել 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցումից այն երկրի իրավասու մարմիններում, ուր մուտք են գործում նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031