
Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է իր գազային պարտքը մարել այս տարի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կիևը Մոսկվային խոստացել է իր գազային պարտքը մարել մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
Ուկրաինական «Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» դեռ պարտք է 1.65 միլիարդ դոլար, որը նա պետք է վճարի այս տարի: Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան պատրաստվում է դեկտեմբերին Ռուսաստանից գնել մեկ միլիարդ խորանարդ մետր գազ:
Բացի այդ, ուկրաինական կողմը պլանավորում է մեծացնել Հունգարիայից գազի ռևերսային մատակարարումները: Նոյեմբերի 4-ին «Նավթոգազը» «Գազպրոմին» փոխանցել է 1.45 միլիարդ դոլար` նախկինում մատակարարված գազի համար: