Բաժիններ՝

Նյու Յորքում սպիտակամորթ ոստիկանին արդարացնելուց հետո սկսվել են բողոքի ակցիաներ

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` այն բանից հետո, ինչ մեծ ժյուրին որոշեց մեղադրանք չներկայացնել սպիտակամորթ ոստիկանության դեմ, ով սևամորթ տղամարդուն ձերբակալելիս դարձել էր նրա մահվան պատճառ, Նյու Յորքում սկսվել են բողոքի ակցիաներ:

Հուլիսի 17-ին ոստիկանության 29-ամյա սպա Դանիել Պանտալեոն փորձել է կալանքի տակ վեցնել 6 երեխայի հայր, 43-ամյա Էրիկ Գառներ` ծխախոտի ապօրինի վաճառքի համար: Ոստիկանը կիրառել է խեղդող հնարք, ինչի հետևանքով ճարպակալումից ու ասթմայից տառապող տղամարդը խեղդվել է:

Մեծ ժյուրիի որոշումից հետո մեծ թվով մարդիկ դուրս են եկել մեգապոլիսի փողոցներ` իրենց վրդովմունքը հայտնելու համար: Ցուցարարները վանկարկել են մահվանից առաջ Գարների ասած վերջին խոսքերը. «Ես չեմ կարողանում շնչել»: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում ու մյուս քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031