ԿԺԴՀ-ում պաշտոնապես արգելել են երեխաներին տալ Կիմ Չեն Ինի անունը
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ում պաշտոնապես արգելել են երեխաներին տալ երկրի գործող ղեկավար Կիմ Չեն Ինի անունը: Այն ընտանիքները, որոնք արդեն իսկ իրենց երեխաներին տվել են առաջնորդի անունը, պետք է փոխեն իրենց երեխաների անունները:
Երկրի իշխանություններն իրենց ցուցումը բացատրում են առաջնորդների ու շարքային քաղաքացիների անունների համընկնելու անցանկալի հանգամանքով. «Պետք չէ հայր և որդի Կիմերին հավասարեցնել շարքային քաղաքացիներին»: Որոշումը ձևակերպվել է պաշտոնական փաստաթղթով:
2011 թվականին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրը հրաման էր արձակել` երկրի քաղաքացիներից պահանջելով կամավոր փոխել իրենց անունները, եթե դրանք համընկնում են իր անվան հետ: Այդպիսի արգելք էր դրվել նաև ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի անվան օգտագործման վրա: Այդ արգելքները չեղյալ չեն հայտարարվել և գործում են ցայժմ: