Աբխազիայի վարչապետը ժամանել է Դոնեցկ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի կառավարության ղեկավար Բեսլան Բուտբայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն (ԴԺՀ):

Դոնեցկում Բուտբայի պատվիրակությանը դիմավորել է ԴԺՀ-ի ղեկավարությունը: Աբխազական պատվիրակության այցի ծրագրում ընդգրկված են ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ու ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանի հետ բանակցություններ:

Զախարչենկոն պարզաբանել է, որ «սա աբխազական պետության պաշտոնական այց է մեր հանրապետություն»: Նա ընդգծել է, որ բանակցություններն անցկացվելու են դռնփակ պայմաններում: Զախարչենկոն այլ տեղեկություններ չի հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930