ԱՄՆ-ում չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 50 դոլարի
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից Էներգետիկ տեղեկատվության գործակալության ղեկավար Ադամ Սեմինսկին հնարավոր է համարել մեկ բարել նավթի գնի նվազեցումը մինչև 50 դոլարի:
Ընդ որում, նա մանրամասնել է, որ վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում է, որ մինչև 2015 թվականի կեսերը մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 62 դոլարի: Սեմինսկին հավելել է, որ 60 դոլար նավթի գնի դեպքում կարող է դադարեցվել թերթաքարից ածխաջրածինների արդյունահանման աճը:
Փորձագետները կարծում են, որ նավթի գնանկման շարունակման դեպքում OPEC-ի երկրները կնվազեցնեն նավթի արդյունահանման ծավալը: Ներկայումս WTI տիպի նավթի մեկ բարելն արժի 74.21 դոլար: