 
                        Պետք է ՌԴ-ին ներկայացնել այն գինը, որը նա կվճարի Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու համար. Բայդեն
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ հանդիպել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ, որի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամն ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին ներկայացնել այն գինը, որը նա կվճարի Ուկրաինայի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները խախտելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        