
Իրանն ու «Վեցյակը» կես քայլով են հետ իրանական միջուկային ծրագրի խնդրի լուծումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» կես քայլով են հետ մնում իրանական միջուկային ծրագրի խնդրի լուծումից: Այս մասին երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.
«Մենք կարծում ենք, որ գտնվում ենք այդ որոշումից մեկ քայլ, անգամ կես քայլ հեռավորության վրա: Պայմանավորվածության հասնելու որևէ խոչընդոտ գոյություն չունի՝ բացառությամբ մայրաքաղաքներում համապատասխան որոշման հնարավոր առկայությունից կամ բացակայությունից»:
Անդրադառնալով Վիեննա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ժամանման խնդրին՝ Ռյաբկովը հայտարարել է, որ դա կախված կլինի նրանից, թե արդյոք կհաջողվի՞ ձեռք բերել փոխզիջում և առնվազն երկարաժամկետ կարգավորման համար բազա:
Ռյաբկովը հիշեցրել է, որ նախորդ տարի Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ժամանակ արտգործնախարարների ժամանումը Ժնև չօգնեց ստորագրել համաձայնագիր, քանի որ չէր ձևավորվել համապատասխան բազա:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների եզրափակիչ փուլը Վիեննայում մեկնարկել է երեկ: Կողմերը պլանավորել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև նոյեմբերի 24-ը: