
Մենք պատրաստ ենք շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարևորությունը.
«Մենք կարողացանք ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ ու պատրաստ ենք շարունակել այն: Սակայն մենք սկզբունքայնություն ենք ցուցաբերելու տարածքային ամբողջականության հարցում, և չենք գնա փոխզիջման, երբ խոսքը գնում է մեր տարածքների մասին:
Երկու տարվա ընթացքում Վրաստանին հաջողվեց նվազագույնի հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը: Վրաստանն այսօր զգալի առաջընթաց է գրանցել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում, սակայն որևէ առաջընթաց չկա քաղաքական հարաբերություններում:
Մենք իրական առաջխաղացում չունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը: Մենք ունենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը և մեզ անհրաժեշտ է աշխատել ավելի շատ, ունենալ ավելի մեծ միասնություն ու ավելի պակաս ներքին դիմակայություններ»: