Էթիկայի հանձնաժողովում կքննարկվի Արտակ Զաքարյանի հարցը. «Չորրորդ իշխանություն»
««ՉԻ» տեղեկություններով՝ Էթիկայի մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանի։ Տեղեկության համաձայան՝ նոյեմբերի 17–ին պատգամավորը հանձնաժողով է ներկայացրել դիմում, որտեղ պահանջում է քննարկել Արտակ Զաքարյանի գործողությունների իրավաչափության հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԼՂՀ–ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ, որի ժամանակ քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստնջյանի հեղինակած՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը»,–գրում է թերթը։
Կարդացեք «Չորրորդ Իիշխանություն» թերթի այսօրվա համարում։