ՄԱԿ-ում խորհուրդ են տվել ԿԺԴՀ-ի իշխանությունների մասին գործը հանձնել Միջազգային քրեական դատարանին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կազմակերպության Անվտանգության խորհրդին հանձնել ԿԺԴՀ-ի իշխանությունների մասին գործը:
Դրանում անհրաժեշտ է համարվում ԿԺԴՀ-ում մարդկության դեմ կատարված ենթադրյալ հանցանքները ներկայացնել Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանին:
Բացի այդ, ընդունված բանաձևի համաձայն՝ ՄԱԿ ԱԽ-ին խորհուրդ է տրվել նպատակամղված պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների համար.
Բանաձևի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի անդամ 111 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում նաև Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան ու Սիրիան: Եվս 55 երկիր ձեռնպահ էր մնացել:
ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների մասին ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվել է ընթացիկ տարվա փետրվարի 17-ին: Դրանում ԿԺԴՀ-ի իշխանությունները մեղադրվել են մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ: