
Հոնգկոնգում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնգկոնգում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Կոնֆլիկտը ծագել է այն բանից ժամեր անց, ինչ դատական կարգադրիչները կարողացել են մաքրել քաղաքի կենտրոնում գտնվող ցուցարարների ճամբարի մի մասը:
Ցուցարարների ոչ մեծ խումը ներխուժել է մեգապոլիսի օրենսդիր ժողովի շենք՝ վնասելով ապակեպատ մուտքի դուռը: Նրանց ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու մահակներ: Ձերբակալվել է 4 երիտասարդ, 3 ոստիկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոնգկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին: Ցուցարարները պահանջում են իրենց իրավունք ընձեռել՝ ինքնուրույն ընտրելու համար տեղական իշխանություն: