Բաժիններ՝

ՄԱԿ ԳԱ-ն որոշել է զարգացնել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի հետ համագործակցությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն որոշել է զարգացնել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու տարածաշրջանային այլ կազմակերպություննրի հետ համագործակցությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է կոնսենսուսով:

Ընդունված փաստաթղթերում նշված է, որ ՇՀԿ-ը վերածվել է տարածաշրջանային կարևորագույն կազմակերպության՝ տարածաշրջանի անվտանգության հարցերը բոլոր ասպեկտներով դիտարկելու համար:

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ նշված է, որ այն իր գոյության ընթացքում վերափոխվել է բազմաֆունկցիոնալ կառույցի, որն օժտված է իր պատասխանատվության գոտում ադեկվատ արձագանքել սպառնալիքների ու մարտահրավերների լայն շրջանակին:

Գլխավոր վեհաժողովը ողջունել է ՄԱԿ-ի ու նրա կառույցների հետ իր համագործակցությունն ակտիվացնելու ու խորացնելու ԱՊՀ-ի ձգտումը՝ համոզվածություն հայտնելով, որ դա կնպաստի ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների իրագործմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս