Բաժիններ՝

Իրավիճակը սրելու իսլամականների փորձերը չեն պսակվի հաջողությամբ. Նեթանյահու

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը վճռական գործողություններ կձեռնարկի ահաբեկիչների դեմ և թույլ չի տա իրավիճակի հրահրում ու սրում: Այս մասին կառավարության երեկվա նիստի արդյունքներով հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա ընդգծել է, որ իրենք ողջ երկրում ապահովելու են ուժեղացված կարգով իրավապահների ներկայություն՝ ոչնչացնելու համար ահաբեկիչների հենակետերը, ինչպես նաև ավելի կոշտ պատիժ ենք սահմանելու քարեր, շշեր ու ճայթռուկներ նետելու համար.

«Իրավիճակը սրելու իսլամականների փորձերը չեն պսակվի հաջողությամբ: Իսրայելն ավելի վաղ հաղթել է ահաբեկչության դեմ պատերազմում, կհաղթի նաև այս անգամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս