Բաժիններ՝

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Կիև ու Մոսկվա

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 18-ին ժամանելու է Մոսկվա, ուր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ հետագա գործողությունների հարցը:

Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Դրանից առաջ Շտայնմայերը կայցելի Կիև, ուր նույնպես քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման հարցը:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին երեկ հայտարարեց, որ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնման հարցը դիտարկելու են նոյեմբերի 17-ին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել է, որ ներկա դրությամբ պլանավորված չէ Ռուսաստանի դեմ սահմանել տնտեսական նոր պատժամիջոցներ, սակայն դրա հետ մեկտեղ չի բացառվում, որ կարող է ընդլայնվել «սև ցուցակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս