Բաժիններ՝

Վրաստանի բանակն ապաքաղաքականացված է և կշարունակի մնալ այդպիսին. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հանդիպել է պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի ու Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանագ Կապանաձեի հետ:

Հանդիպման արդյունքներով՝ Գարիաբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի բանակն ապաքաղաքականացված է և կշարունակի մնալ այդպիսին: Հանդիպման ժամանակ քննարկվել են վրացական բանակի զարգացման հեռանկարներն ու ապագայի պլանները:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն անելու է ամեն բան՝ նպաստելու համար բանակի զարգացմանը, նրա պաշտպանունակության մեծացմանը, զինվորների պայմանների բարելավմանը: Կապանաձեն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս