Բաժիններ՝

ՇՀԿ-ը չի պլանավորում ստեղծել սեփական ռազմական կառույց

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանհայան համագործակցություն կազմակերպության (ՇՀԿ) բազային փաստաթղթերը և մասնավորապես նրա խարտիան չեն նախատեսում հեռանկարում միասնական զինված ուժերի ստեղծում: Այս մասին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Նրա խոսքերով՝ կազմակերպության բազային փաստաթղթերն իրենց գոյության 13 տարիներին ի ցույց են դրել իրենց այժմեականությունը և չեն նախատեսում կազմակերպության հովանու ներքո որևէ զինված զորամիավորման ստեղծում: ՇՀԿ-ը ստեղծվել է 2001 թվականի հունիսի 15-ին, նրա անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս