2015 թվականից Ռուսաստանի տարածքում կարգելվեն iPhone-ներն ու iPad-ները. մամուլ
Mobiltelefon.ru կայքի փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնելու նոր օրենքը, որի համաձայն, երկրի տարածքում արգելվելու է նաև Apple ընկերության ցանկացած արտադրանք (iPhone, iPad):
Որպես դրա պատճառ է նշվում այն, որ Ռուսաստանի իշխանություններին մտահոգում է iCloud հատուկ ծրագիրը, քանի որ օրենսդրության համաձայն՝ նմանատիպ ծառայությունների սերվերները պետք է գտնվեն Ռուսաստանի տարածքում, մինչդեռ iCloud-ի պարագայում սերվերը գտնվում է ԱՄՆ-ում:
Apple-ի յուրաքանչյուր սմարթֆոն ունի iCloud ծրագիր: Այդ ծրագիրն աշխարհում սմարթֆոնի օգտատիրոջ մասին ողջ տեղեկատվությունը փոխանցում է ԱՄՆ-ում գտնվող սերվերին: