Բաժիններ՝

Չիլին ցանկանում է հյուրընկալել 2030 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չիլին պատրաստվում է հայտ ներկայացնել՝ 2030 թվականին կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար: Այս մասին հայտարարել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Սրեխիո Խադուն:

Նա ընդգծել է, որ Աշխարհի առաջնության հյուրընկալման հարցում իրենք դիտարկում են երկու տարբերակ՝ ինքնուրույն և Ուրուգվայի հետ համատեղ: Նրա խոսքերով՝ այդ հարցն արդեն իսկ քննարկվել է Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի (Կոնմեբոլ) նախագահ Խուան Անխել Նապուտի, ՖԻՖԱ-ի ղեկավար Զեպ Բլատերի ու ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների հետ:

2015 թվականին Չիլիում անցկացվելու է Ամերիկայի գավաթը, ինչպես նաև մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների շրջանում Աշխարհի առաջնությունը: Չիլին 1962 թվականին արդեն իսկ հյուրընկալել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

2030 թվականի առաջնությունը համատեղ հյուրընկալել ցանկանում են Արգենտինան ու Ուրուգվայը, որոնցում համապատասխանաբար 1978 և 1930 թվականներին արդեն իսկ անցկացվել են Աշխարհի առաջնություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս